Բլատերը պետք է հեռանա, քանի որ ՖԻՖԱ-ի նկատմամբ վստահությունը շատ ցածր է. Պլատինի

Blater-Platini (1)

Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին հանդես է եկել Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերի հրաժարականի օգտին, ով պատարստվում է հաջորդ տարի հերթական անագմ առաջադրել նույն պաշտոնին:

«Ես աջակցել եմ նրան 1998 թվականին` կարծելով, որ այն պահին դա ճիշտ թեկնածություն էր: Սակայն 5 անընդմեջ ժամկետներից հետո անհրաժեշտ է թարմ լուծում, նա պետք է այդ պաշտոնը թողնի նոր մարդու:

ՖԻՖԱ-ի վարկը հիմա շատ բացական է, այդ պատճառով, իմ կարծիքով, Բլատերը պետք է հեռանա: Սակայն չեմ կարծում, թե նա պատարստվում է դա անել: Թեկնածուներից և ոչ մեկին չեմ աջակցելու», – ասել է Պլատինին:

Տեղեկացնենք, որ բացի Բլատերից, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում է նաև ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը: