Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը:
Կառավարությունը դեկտեմբերի 11-ի որոշմամբ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել է ելքի համար պետտուրքի վճարումից: Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ դա կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Նրա դիտարկմամբ, այսպիսով խրախուսվում է նաև Գյումրիի օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը: