ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարը դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում

IMF_dec17Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը դեկտեմբերի 17-ին` ժամը 11։00-ից, բաց դասախոսություն կկարդա Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ընթերցասրահում։

Թեման է «Դրամի փոխարժեքի տատանումը և դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա»։ Մոտ 40 րոպե տևողությամբ դասախոսությունից հետո ներկաները կկարողանան իրենց հարցերն ուղղել բանախոսին։

Միջոցառումը կազմակերվպել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հետ համատեղ։

ՍիվիլՆեթը ուղիղ կհեռարձակի միջոցառումը։

Մեկնաբանել