Ռեալը եզրափակիչում կխաղա Հռոմի պապի թիմի դեմ․ Աշխարհի ակումբային առաջնություն

?????????

Արգենտինական «Սան Լորեսնո» ակումբը դուրս է եկել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որն այս օրերին ընթանում է Մարոկկոյում։ Կիսաեզրափակիչում արգենտինական ակումբը 2։1 հաշվով առավելության է հասել Նոր Զելանդիայի չեմպիոն «Օքլենդ Սիթիի» նկատմամբ։

Եզրափակիչում «Սան Լորենսոն» մրցելու է նախօրեին մեքսիկական «Կրուս Ասոլին» հաղթած «Ռեալի» հետ։

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը «Սան Լորենսոյի» երկրպագուն է երիտասարդության տարիներից։ Պապ դառնալուց հետո նա ընդունել էր թիմին Վատիկանում։