Միկրոավտոբուսները հրաժարվում են աշխատել

Երևանի մի շարք երթուղային գծեր սպասարկող միկրոավտոբուսներ դեկտեմբերի 18-ին գործադուլ են արել՝ պահանջելով թեթևացնել իրենց օրեցօր ծանրացող սոցիալական վիճակը։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը կա՛մ վերանայի վառելանյութի՝ գազի գինը, քանի որ դրա բարձրացումը բացասաբար է ազդել իրենց օրվա վաստակի վրա, կա՛մ պակասեցնի օրվա պլանը։