Լևոն Արոնյանի վատագույն արդյունքը. Tata Steel Chess

_MG_0511-1

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel Chess շախմատային փառատոնը: A մրցաշարի քառակի չեմպիոն Լևոն Արոնյանը վերջին տուրում սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենից և վաստակած 5.5 միավորով զբաղեցրեց ընդամենը 10-րդ հորիզոնականը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը 2006 թ. մասնակցում է Tata Steel Chess փառատոնին և սա նրա վատագույն արդյունքն էր:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը` 9 միավոր: Մագնուսից կես միավորով ետ մնացին Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիրենն ու Ուեսլի Սոն:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը.

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 9 մ.

2. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)` 8.5 մ.

3. Անիշ Գիրի (Հոլանդիա) ` 8.5 մ.

4. Ուեսլի Սո (ԱՄՆ)` 8.5 մ.

5. Դին Լիրեն (Չինաստան)` 8.5 մ.

6. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)` 7.5 մ.

7. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 7 մ.

8. Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան)` 6 մ.

9. Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)` 5.5 մ.

10. Լևոն Արոնյան (Հայաստան)` 5.5 մ.

11. Հոու Յիֆան (Չինաստան)` 5 մ.

12. Իվան Սարիչ (Խորվաթիա)` 4.5 մ.

13. Լյուկ վան Վելի (Հոլանդիա) ` 4 մ.

14. Բաադուր Ջոբավա (Վրաստան)` 3 մ.

Մեկնաբանել