«Հիմնադիր խորհրդարանը» դատի է տվել ՀՀԿ խմբակցության քարտուղարին

MHM90933 copy«Հիմնադիր խորհրդարանը» և նրա անդամները փետրվարի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարան հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի:

Ինչպես նշված է «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության մամուլի հաղորդագրությունում, նպատակը հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելն է:

***

Հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը և մի խումբ քաղաքացիներ Բերձորի մոտ խոչընդոտել էին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների մուտքը Արցախ։ Ավտոերթի մասնակիցները ենթարկվել էին ծեծի, ջարդվել էին նրանց մեքենաները։

Արձագանքելով բերձորյան բռնությանը` Գագիկ Մելիքյանն ասել էր, թե Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների հանդեպ «ինչ արել են, լավ են արել», և համոզմունք էր հայտնել, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթը «իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով»: