Ազգային ժողովը փետրվարի 25-ին 16 կողմ, 67 դեմ և 6 ձեռնպահ ձայնով չընդունեց «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարությունը:
Նախագիծը եռյակի՝ «Բարգավաճ Հայաստան» «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» կուսակցությունների նախաձեռնությունն է, հեղինակները պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Լևոն Զուրաբյանն են:
Զուրաբյանը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Նա հայտարարեց, որ Հայաստանում կառավարման ճգնաժամի քվեարկությունը խորհդարանական մեծամասնությունը և նրան հարող ուժերը «ճղճիմ անձնական դաշտ տեղափոխեցին, որը համարժեք չէ ստեղված իրավիճակին»: Նրա խոսքով՝ դեմ քվեարկողները չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը: Նախագիծն Աժ էր ներակայացվել 2014-ի հոկտեմբերին, սակայն քվեարկությունը պարբերաբար հետաձգվել էր և օրակարգում ներառվել էր ներքաղաաքկան վերջին զարգացումներից հետո: