Բացվում է Երևան-Էրբիլ-Բաղդադ չվերթը

iraqi-airwaysՓետրվարի 26-ին կկայանա Բաղդադ-Երևան-Էրբիլ (Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության մայրաքաղաք) ուղղությամբ առաջին չվերթը: Ինչպես հաղորդում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, չվերթը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը:

Կանոնավոր չվերթն իրականացվելու է շաբաթական երկու անգամ` հինգշաբթի և կիրակի CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:

Առաջին չվերթով Հայաստան են ժամանելու Իրաքի կառավարության անդամներ և մոտ 50 զբոսաշրջային գործակալությունների ղեկավարներ:

«Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը: