Լուսանկարը` Արսեն Օհանյանի Ֆեյսբուքի էջից:
Մարտի 9-ի առավոտյան ոստիկանության քրեական հետախուզման վարչություն բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանը և ձերբակալվել է:
Ոստիկանության լրատվության վարչությունում ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ Օհանյանը ձերբակալվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից ՌԴ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (գողություն) առաջին մասի հատկանիշներով հետախուզման մեջ լինելու հիմքով:
Ոստիկանությունում նշեցին, որ Օհանյանը, օրվա ընթացքում ամենայն հավանականությամբ ստորագրությամբ բաց կթողնվի:
Արսեն Օհանյանին ձերբակալելու մասին այսօր առավոտյան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր նրա ընկեր Վահագն Մինասյանը:
***
Քիչ առաջ Արսեն Օհանյանն ազատ է արձակվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել հենց ինքը: