Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. տապակած ձուկ նարնջով

IMG_1110Առաջին հայացքից այս համադրությունը կարող է տարօրինակ թվալ, սակայն իրականում ստանում ենք շատ նուրբ, թարմացնող համ և գրավիչ տեսք ունեցող ուտեստ:

1 կգ ձուկ՝ երկայնքով բաժանած երկու մասի2 նարնջի կեղևի քերուկկես բաժակ ալյուր՝ համեմված աղով, սև և միջին կծվության կարմիր պղպեղովձիթայուղ տապակելու համարհազարի տերևներ4 միջին չափի նարինջ, կեղևահանված և բարակ շերտերով կտրատածմեկ փոքր սոխ՝ օղակաձև բարակ կտրատած20 սև ձիթապտուղ¼ բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ1 փոքր պճեղ ճզմած սխտոր

Ձուկը հոսող ջրի տակ լվանալ, դնել թղթե անձեռոցիկի վրա, որ չորանա, հետո կտրատել փոքրիկ, 5×5 սմ-անոց կտորների: Թեթևակի աղ ցանել, երկու կողմից տրորել նարնջի կեղևի քերուկով: Այնուհետև թաթախել համեմված ալյուրի մեջ, տապակել լավ տաքացված ձիթայուղի մեջ՝ մինչև երկու կողմն էլ ոսկեգունի: Հանել, դնել թղթե հաստոտ անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի թղթի մեջ:Մատուցելիք ափսեի մեջ դարսել հազարի տերևները, ձկան կտորները շարել վրան, կողքին՝ կտրատված նարինջները, ձևավորել ձիթապտղով և կտրատած սոխով: Կարելի է նաև նանայի տերևներ ավելացնել:

Խառնել կիտրոնի հյութը, սխտորը, մի քիչ ձիթայուղ, աղ և հավասարաչափ տարածել ձկան ու նարինջների վրա: Մատուցել միանգամից՝ տապակած կարտոֆիլի հետ:

Մեկնաբանել