Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ապրիլի 24-ին կլինի Երևանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանը:
Կիպրոսի նախագահն ընդունել է Հայաստանի նախագահի՝ ապրիլի 23-25-ը Հայաստան այցելելու հրավերը՝ «Կիպրոսի կառավարության զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին՝ Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին»:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը 1982թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել: