Տիգրան Ուրիխանյանը լքեց ԲՀԿ-ն

urikhanyan«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լքում է ԲՀԿ-ն: Համապատասխան հայատարարությամբ նա հանդես է եկել մարտի 26-ին:

Ուրիխանյանը, շնորհակալություն հայտնելով ԲՀԿ-ի թիմում տարիներ շարունակ աշխատելու հնարավորության համար, անձամբ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանին և բոլոր ընտրողներին, հայտարարությունում նշել է. «Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է: Ինչպես եղել եմ ժողովրդի կողքին, այնպես էլ շարունակելու եմ մնալ, ամենասուր կերպով բարձրացնելու եմ մարդկանց հուզող խնդիրներն ու պահանջելու եմ դրանց լուծումները: Ես ընդունել եմ հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իմ համախոհների առաջարկն ու մասնակցում եմ «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու եմ պայքարս հանուն ապագայի:

Միևնույն ժամանակ պատիվ կհամարեմ համագործակցել ԲՀԿ-ի իմ հարգելի ընկերների հետ հանուն Հայաստանում առկա պրոբլեմների լուծման և ընդհանուր նպատակների իրականացման»:

***

Տիգրան Ուրիխանյանը, որը 2012թ. հունիսից ԲՀԿ մամուլի խոսնակն էր, մարտի 6-ին հրաժարվեց այդ պաշտոնից: Ավելի ուշ նա հայտարարեց «Քաղաքացիական շտաբ» հիմնելու մասին: