Տեղի է ունեցել Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը

g_imageՕտտավայում մարտի 25-ին տեղի է ունեցել Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որի շրջանակներում խմբի նախագահ է վերընտրվել պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը:

Նիստին մասնակցել են ինչպես Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ու սենատի անդամներ, այնպես էլ ներկայացուցիչներ հայկական հարցերին իրազեկման կազմակերպություններից:

Տարեկան նիստին ելույթով հանդես է եկել Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սիրիայից Հայաստան ժամանող փախստականներին օգնության տրամադրման հարցը, բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությունը: