Իտալիայի Տոսկանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ToscanaԻտալիայի Տոսկանայի նահանգի նահանգային խորհուրդը մարտի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ զորակցություն է հայտնում հայ ժողովրդին, հաղորդում է redattoresociale.it կայքը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հռոմի հայ համայնքի խորհուրդը նամակով դիմել է Իտալիայի բոլոր կարևոր նահանգային և քաղաքային խորհուրդներին՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր ընդունելու խնդրանքով։

Բանաձևում, որը ներկայացրել են Մաուրո Ռոմանելլին, Դանիելա Լաստրին և Ջանլուկա Լաձերին, ասված է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որից հետո այն պետք է ուղարկվի Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Մեկնաբանել