Մեր օրերում յուրաքանչյուրիս գործը կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների՝ սարքավորումների, ծրագրերի հետ։ Իսկ ովքե՞ր են դրանք ստեղծում։ ՍիվիլՆեթը հետևել է ծրագրավորողների կյանքին։
Ծրագրավորողներ. կոդերի աշխարհում
Posted in:
Մեր օրերում յուրաքանչյուրիս գործը կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների՝ սարքավորումների, ծրագրերի հետ։ Իսկ ովքե՞ր են դրանք ստեղծում։ ՍիվիլՆեթը հետևել է ծրագրավորողների կյանքին։
Ազգային ժողովի խորհուրդը մերժել է կառավարության հրաժարականի ուղերձի հարցով ավելի վաղ արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը։ Այդ մասին հունիսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Ընդդիմությունն ուղերձի նախագծով արտահերթ նիստի առաջարկ էր ներկայացրել, որն իրավունքի ուժով պետք է գումարվի հունիսի 17-ին։ Առաջարկ կար, որ դա տեղի ունենա ավելի շուտ, խորհուրդը չընդունեց այդ առաջարկը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդի իր կազմով դեմ քվեարկեց նախագծին»,- հայտնեց նա։ Կոնջորյանի խոսքով՝ ՔՊ-ն կառավարության հրաժարականի «օրակարգ չունի»։ Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ-ի խորհրդին միջնորդություն էին ներկայացրել կառավարության հրաժարականի ու նոր կառավարության ձևավորման ուղերձի պահանջով արտահերթ […]
Լուսինե Հովհաննիսյան Վերնագիրը մեր օրերի համար պոետիկ ստացվեց, բայց վալսի մասին պիտի գրեմ, մեկ էլ՝ անդարձ ժամանակի․ վերնագրի այլ տարբերակ չկար, ուստի՝ հանդուրժեք մեր երկբևեռ աֆեկտիվ խանգարման խառնարան սպրդած սենտիմենտալ այս տողը։ 2023-ի մայիսի 26-ին՝ Վերջին զանգի օրը, պաշարված Ստեփանակերտից վալսի մի տեսանյութ տարածվեց․․․ տարածվեց, տարածվեց Ֆեյսբուքում, շատ հուզեց, հետո էլի մի քանի օր տարածվեց, հուզեց բոլորին, հետո կյանքը բաժանվեց «վալսից առաջ» ու «վալսից հետո»-ի։ Ստեփանակերտի Վերջին զանգի օրն էր, եկեղեցու հարակից հատվածում, հորդառատ անձրևի տակ տղան ու աղջիկը վալս էին պարում։ Հիշեցիք, երևի։ Տղան՝ սև կոստյումով, աղջիկը՝ փոքրիկ սպիտակ շորով։ Տղան անձրևի տակ վազեց աղջկան ընդառաջ, աղջիկը անձրևի տակ […]
Հունիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կառավարության հրաժարականի օրակարգով նիստ գումարելու հարցով։ Նիստը, ըստ նրա, պետք է գումարվի հունիսի 11-ին։ Մինչ այդ, Բագրատ սրբազանի խոսքով, ընդդիմությունը 4 օր՝ 96 ժամ, փողոցում է լինելու՝ իր կամքը պարտադրելու նպատակով։
Գևորգ Թոսունյան Ընդդիմադիր խմբակցությունները Ազգային ժողովի օրակարգ են բերել ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ։ Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ-ի օրակարգ են ուզում մտցնել ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, այլ կառավարության հրաժարականի ու նոր կառավարության ձևավորման ուղերձի նախագիծ։ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է Ազգային ժողովի խորհրդին ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է ուղերձին։ Անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) և ուղերձի միջև տեխնիկական տարբերությունը ձայներն են։ Վարչապետին անվստահություն հայտնելիս ընդդիմությանը պետք է գալու պատգամավորների ձայների ⅓-ը՝ 36 քվե, իսկ ուղերձի նախագիծ բերելիս՝ ձայների ¼-ը, այսինքն՝ առնվազն 26 ձայն։ Բայց կա իմաստային և բովանդակային կարևոր տարբերություն։ Ուղերձի […]
Գևորգ Թոսունյան Մկրտիչ Կարապետյան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագիրն ընդունվեց մայիսի 16-ին։ Այն ունի երեք փուլ։ Ծրագրի կարևորագույն բաղադրիչը հատկացվող գումարն է ու բնակավայրերի ցանկը, որտեղ արցախցիները կարող են բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել, ինչպես նաև մարել արդեն իսկ առկա հիփոթեքային վարկը։ Աջակցության չափը որոշվում է ընտրած բնակավայրով, այն 2-5 մլն դրամ է՝ ընտանիքի ամեն մի անդամի հաշվով։ Ծրագրին դիմելու ընթացակարգերի, բնակավայրերի ցանկի ու հնչող քննադատությունների մասին ՍիվիլՆեթը զրուցել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ -Պարոն Խաչատրյան, հունիսի 15-ից մեկնարկելու է ծրագրի առաջին փուլը։ Ո՞րն է լինելու առանձնահատկությունը։ -Հետևյալն է՝ ովքեր, որ պետք է գնեն […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Համացանցում ակտիվ տարածվում է նոր տեսակի խարդախություն՝ գովազդային հրապարակումների միջոցով քաղաքացիներին առաջարկվում է վերադարձնել կասկածելի ներդրումներում կորցրած իրենց դրամական միջոցները։ Սակայն պարզվում է՝ իրավական անվճար օգնություն առաջարկող այս «իրավաբանները» ևս խարդախներ են։ Սոցցանցերում Եվրախորհրդարանի անունից տարածվում են գովազդային հրապարակումներ, որոնցում իրավական անվճար օգնություն է խոստացվում կեղծ ներդրումներից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիներին։ Հրապարակումներում նշվում է, թե Եվրախորհրդարանը իբր հատուկ հանձնաժողով է ստեղծել Հայաստանի քաղաքացիներին օգնելու համար և «սկսել է միջոցներ հատկացնել տուժածներին…»։ #CivilNetCheck-ը գնացել է այս հայտարարությունների հետքերով և պարզել, թե ինչպես են գումար կորցրած հայաստանցիները կրկին խաբվում՝ հայտնվելով կեղծ իրավաբանների թիրախում։ Կեղծ իրավաբանները ներկայանում են Եվրոպական […]