10 վայր, որտեղ գարունն ամենագեղեցիկն է

Ներկայացնում ենք 10 գեղեցիկ վայր, որոնք առանձնահատուկ հմայք են ստանում հատկապես գարնանը: Նկատի ունեցեք այս վայրերը, երբ պլանավորեք Ձեր գարնանային ուղևորությունները:1. Հալլերբոս, ԲելգիաՀալլերբոսը կախարդական անտառ է Ֆլամանդական Բրաբանտում՝ Բելգիայում, որը բազմաթիվ այցելուների է գրավում գարնանային արձակուրդներին:

2.Կասերես, ԻսպանիաԿասերեսը համարվում է Եվրոպայի ամենալավ պահպանված միջնադարյան քաղաքը: Այն, ըստ արժանվույն, ունի համաշխարհային ժառանգության կարգավիճակ:

3. Ֆլորենցիա, ԻտալիաԱմենանպատակահարմար ժամանակն է, նախքան ամառվա շոգերի ու զբոսաշրջիկների հսկայական խմբերի գալը, այցելելու հանրահայտ Ֆլորենցիա և ստանալու իտալական մշակույթի ու անկրկնելի խոհանոցի կրկնակի չափաբաժին:

4. Ֆուջի, Ճապոնիա

Այս լուսանկարն իրական է, չնայած թողնում է ֆոտոշոփի տպավորություն: Գարնանը Ճապոնիան անկրկնելի է իր ծաղկող սակուրայով ու գեղեցիկ այգիներով:

5. Սոնեֆյուդեն, Նորվեգիա

205 կմ երկարություն ունեցող Սոնեֆյուդենն ամենամեծ ջրային ավազանն է Նորվեգիայում, և երկարությամբ երրորդն աշխարհում: Ձնհալն ի հայտ է բերում շրջակայքի հրաշագեղ բնությունը:

6. Կեուկենհոֆ, ՆիդեռլանդներԶարմանալի չէ, որ ընտրել ենք ծաղիկներ Նիդեռլանդների գարնանային պատկերը ներկայացնելու համար: Կեուկենհոֆի այգիներում կարող եք տեսնել յոթ միլիոնի հասնող կակաչներ ու հիացինտները, որոնցից կազմված «վերմակները» ծածկում են բլուր բլուրի հետևից:

7. Նորֆամբեռլենդ, ԱնգլիաԿակաչները, համադրվելով անգլիական հրաշագեղ կանաչի հետ, գեղանկար են ստեղծում:

8. Նյու Յորք, ԱՄՆ

Եթե Նյու Յորքում առավոտ կանուխ արթնանաք ու վազելու գնաք Կենտրոնական այգի՝ Գեփստոու կամրջի մոտ ականատես կլինեք նման տեսարանների: Դուք կլինեք միակը կամ հատուկենտ ականատեսներից մեկը:

9. Օրտոբագ, Հունգարիա

Բարի գալուստ լայնարձակ երկնքի երկիր: Հունգարական արոտավայրերն ու դաշտավայրերը բազմերանգ չվող թռչունների երամների համար մագնիսի դեր են կատարում:

10. Ալգարվե, Պորտուգալիա

Ալգարվեն հայտնի է որպես գոլֆի երկրպագուների դրախտ, այն նաև հայտնի է իր հիանալի ծովափերով, օրինակ, Պրայա դե Ռոշանով:

Մեկնաբանել