10 վայր, որտեղ գարունն ամենագեղեցիկն է

Ներկայացնում ենք 10 գեղեցիկ վայր, որոնք առանձնահատուկ հմայք են ստանում հատկապես գարնանը: Նկատի ունեցեք այս վայրերը, երբ պլանավորեք Ձեր գարնանային ուղևորությունները:1. Հալլերբոս, Բելգիաbluebell-forest-hallerbos-belgium-nature-photography-2Հալլերբոսը կախարդական անտառ է Ֆլամանդական Բրաբանտում՝ Բելգիայում, որը բազմաթիվ այցելուների է գրավում գարնանային արձակուրդներին:

2.Կասերես, ԻսպանիաCherry-TreesԿասերեսը համարվում է Եվրոպայի ամենալավ պահպանված միջնադարյան քաղաքը: Այն, ըստ արժանվույն, ունի համաշխարհային ժառանգության կարգավիճակ:

3. Ֆլորենցիա, ԻտալիաfirenzefioriԱմենանպատակահարմար ժամանակն է, նախքան ամառվա շոգերի ու զբոսաշրջիկների հսկայական խմբերի գալը, այցելելու հանրահայտ Ֆլորենցիա և ստանալու իտալական մշակույթի ու անկրկնելի խոհանոցի կրկնակի չափաբաժին:

4. Ֆուջի, Ճապոնիա2023216-mount_fuji

Այս լուսանկարն իրական է, չնայած թողնում է ֆոտոշոփի տպավորություն: Գարնանը Ճապոնիան անկրկնելի է իր ծաղկող սակուրայով ու գեղեցիկ այգիներով:

5. Սոնեֆյուդեն, ՆորվեգիաNor_Sognefjorden

205 կմ երկարություն ունեցող Սոնեֆյուդենն ամենամեծ ջրային ավազանն է Նորվեգիայում, և երկարությամբ երրորդն աշխարհում: Ձնհալն ի հայտ է բերում շրջակայքի հրաշագեղ բնությունը:

6. Կեուկենհոֆ, ՆիդեռլանդներKeukenhof-Gardens-ParkԶարմանալի չէ, որ ընտրել ենք ծաղիկներ Նիդեռլանդների գարնանային պատկերը ներկայացնելու համար: Կեուկենհոֆի այգիներում կարող եք տեսնել յոթ միլիոնի հասնող կակաչներ ու հիացինտները, որոնցից կազմված «վերմակները» ծածկում են բլուր բլուրի հետևից:

7. Նորֆամբեռլենդ, ԱնգլիաNC087A_425131532Կակաչները, համադրվելով անգլիական հրաշագեղ կանաչի հետ, գեղանկար են ստեղծում:

8. Նյու Յորք, ԱՄՆCentral Park, New York City Gapstow bridge, early morning in spring

Եթե Նյու Յորքում առավոտ կանուխ արթնանաք ու վազելու գնաք Կենտրոնական այգի՝ Գեփստոու կամրջի մոտ ականատես կլինեք նման տեսարանների: Դուք կլինեք միակը կամ հատուկենտ ականատեսներից մեկը:

9. Օրտոբագ, Հունգարիաhungary

Բարի գալուստ լայնարձակ երկնքի երկիր: Հունգարական արոտավայրերն ու դաշտավայրերը բազմերանգ չվող թռչունների երամների համար մագնիսի դեր են կատարում:

10. Ալգարվե, Պորտուգալիա70-361Ալգարվեն հայտնի է որպես գոլֆի երկրպագուների դրախտ, այն նաև հայտնի է իր հիանալի ծովափերով, օրինակ, Պրայա դե Ռոշանով:

Մեկնաբանել