Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Pope Francis meets President Serzh SargsyanՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին սուրբ պատարագի համար:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր սուրբ պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ներկա էր ՀՀ նախագահը: Պատարագին ներկա էին նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը:

Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի հայերի կոտորածները անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Մեկնաբանել