Թուրքիայի արձագանքը Պապի՝ Ցեղասպանության մասին հայտարարությանը

209071_newsdetail Ֆրանցիսկոս պապը Թուրքիայում

Ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագի ժամանակ Պապի հնչեցրած այն խոսքը, թե Հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն» է, մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում:

Պաշտոնական Անկարան չի բավարարվել հենց նույնը օրը Թուրքիայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոյից բացատրութուն ստանալու համար նրան արտգործնախարարություն կանչելով: Խորհրդակցության համար հետ է կանչվել նաև Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն: Հռոմի պապի հասցեին քննադատական ու անձը վիրավորող հայտարարություններն իրենց շատ սպասեցնել չեն տվել:

aydınlık Aydınlık. Նոր խաչակրաց արշավանք

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է Հռոմի պապին ատելություն սերմանելու մեջ: «Մարդկանց կրած տառապանքների միակողմանի մեկնաբանումը, միայն մարդկության մի հատվածի ցավերը հիշելը նշանակում է կոծկել մյուսներինը, ինչը հարգելի Պապին և նրա աթոռին հարիր չէ»: Դավութօղլուն, կրկնելով Թուրքիայի ժխտողական նոր թեզը՝ «համատեղ ցավի» քաղաքականությունը, կոչ է արել հիշել երկու կողմի զոհերին, և դրանով նպաստել հաշտության մթնոլորտի ձևավորմանը:

Ոչ կառուցողական որակելով Պապի խոսքերը՝ Դավութօղլուն ասել է. «Պապի հայտարարությունը ոչ միայն պատմության սխալ և թերի մեկնաբանություն է, ոչ միայն մեկ խմբի ցավերը հիշելով՝ մյուսների տառապանքն անտեսել է, ոչ միայն Եվրոպայում գնալով ահագնացող ռասիզիմին ծառայություն մատուցել է, այլև թուրքերին և առհասարակ մուսուլմաններին կոլեկտիվ հանցագործության մեջ մեղադրող անչափ անհաջող, սխալ և անտեղի հայտարարություն է»: «Եթե չլինեին արտաքին գործոնները՝ հավանաբար չէին լինի 1915թ. ցավալի իրադարձությունները»,- եզրափակել է Թուրքիայի վարչապետը:

mevlut Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն քննադատել է Պապի հայտարարությունը

Հունգարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նույնպես քննադատել է Պապի հայտարարությունը. «Ոչ Հռոմի պապի, ոչ հայ պատվիրակների հայտարարությունները չեն համապատասխանում պատմական և իրավական փաստարկներին»:

hurriyet Hürriyet. Պապը և 1915-ի ճգնաժամը

Պապի հայտարարությունն անարձագանք չի թողել «Վաթան» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որը Շվեյցարիայի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու և այն միջազգային սուտ որակելու համար: 2013թ. ՄԻԵԴ-ի իրավասու պալատը որոշել է, որ շվեյցարական դատարանը խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ Փերինչեքն ասել է. «Մենք արմատախիլ ենք արել Թուրքիայի դեմ ուղղված ցեղասպանության կեղծիքը: Մեր ձեռքին է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Կարծում էինք, թե Վատիկանում մահացել է Խաչակրաց արշավանքների ոգին: Այն, որ Պապն իր մասնակցությունն է բերում Թուրքիայի մասնատման ծրագրերին, նշանակում է, որ նա չի հարգում և հրաժարվել է իր կրոնական դիրքերից: Ամենակարևորը՝ Պապը չի հարգում Եվրոպայի ամենաբարձր դատական ատյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Ոչ մի հոգևորական իրավունք չունի ոտնահարել այդ վճիռը»:

taraf Taraf. Պապն ասաց «Ցեղասպանություն»

Վատիկանում մատուցված պատարագը և Պապի հայտարարությունը նաև թուրքական թերթերի առաջին էջերին է: Zaman-ն իր հոդվածը վերնագրել է «Ցեղասպանության ճգնաժամն ու Վատիկանը», Star-ը՝ «Դավութօղլուի շատ կոշտ արձագանքը. Պապին նման բան ընդհանրապես սազական չէ», Doğan-ը՝ «Պատասխանի Պապին՝ Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել»:

sinan doğanreen Shot 2015-04-13 at 11.06.19 AM «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Սինան Դողանը կոչ է արել Պապին չխառնվել իրեն չվերաբերվող գործերին:

Ապրիլի 12-ին, Պապի հայտարարությունից անմիջապես հետո, Twitter-ի թուրք օգտատերերն սկսեցին քննադատել նրան:

genel genel Մենգյուն կոչ է արել Թուրքիայի քաղաքական կուսակցություններին միասնական բողոքի ձայն բարձրացնել Պապի հայտարարության դեմ:

Քեմալական կուսակցությունից Շահին Մենգյուն իր հերթին կոչ է արել Թուրքիայի քաղաքական կուսակցություններին միասնական դիրքորոշում որդեգրել և բողոքի ձայն բարձրացնել Պապի հայտարարության դեմ:

Մեկնաբանել