Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ստրասբուրգում

g_imageՍտրասբուրգի «Նոր տաճար» եկեղեցում ապրիլի 11-ին տեղի է ունեցել «La Philharmonie de Poche» նվագախմբի բարեգործական 10-րդ համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նվագախումբը կազմված է եղել Ստրասբուրգի, Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ և ֆիլարմոնիկ նվագախմբերի երաժիշտներից, «Altitude» երգչախմբից` հայազգի հանրաճանաչ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, համերգին մասնակցել են հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգից առաջ ունեցած բացման խոսքում Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը համառոտ ներկայացրել է նվագախմբի գործունեությունը և օրվա խորհուրդը: Դեսպանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշել է, որ երեկոյի ընթացքում հնչող Գաբրիել Ֆորեի ռեքվիեմը յուրահատուկ հարգանքի տուրք է` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի։

Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Մեկնաբանել