Գլխավոր Լրահոս

Արցախում խորհրդարանական ընտրություններ են

Արցախում խորհրդարանական ընտրություններ են

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ:

33 հոգանոց խորհրդարանի 22-ը տեղը համամասնական է, 11-ը մեծամասնական: 1991թ. անկախությունից հետո սրանք Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական վեցերորդ ընտրություններն են:

Ընտրություններին մասնակցում է յոթ կուսակցություն:

«Ազատ հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

«Շարժում 88» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2012թ. նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը: Կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը համամասնական ցուցակի երկրորդ համարն է:

«Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

Լեռնային Ղարաբաղի կումունիստական կուսակցության ցուցակը ղեկավարում է Հրանտ Մելքումյանը: Կոմունիստներին աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցը, որը ցուցակի երկրորդ համարն է:

«Խաղաղություն և զարգացում» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գարիկ Գրիգորյանը: Կուսակցությունը ստեղծվել է 2014թ. նոյեմբերին և գրանցվել 2015թ. հունվարին:

Ընտրությունների դիտարկման համար Լեռնային Ղարաբաղ են ժամանել միջազգային դիտորդներ Ֆրանսիայից, Իսրայելից, Հունգարիայից, Չեխիայից, Բելգիայից, Էստոնիայից, Մեքսիկայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Զիմբաբվեից, Հարավային Օսիայից և Հայաստանից: Ֆրանսիացի դիտորդների խումբը ղեկավարում է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, նշել, որ «չեն ընդունում «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում