Գորիսի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

SM_PoliceՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մայիսի 13-ին աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը:

Վերջինիս փոխարեն Գորիսի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը:

Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցին, թե որն է Արա Դավթյանի աշխատանքից ազատման պատճառը, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնում ասացին, որ «ոստիկանությունում միշտ լինում են կադրային փոփոխություններ»:

Մեկնաբանել