Ուորլիքը հանդիպել է Բաքու մեկնող հայ մարզիկների հետ

ԱՄՆ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ուորլիքի լուսանկարը մարզիկների հետ: Ուորլիքի հետ լուսանկարում է նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԱՄՆ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ուորլիքի լուսանկարը մարզիկների հետ: Ուորլիքի հետ լուսանկարում է նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն այսօր Երևանում հանդիպել է առաջիկա Բաքվի առաջիկա եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ: «Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության և ձեր խիզախ որոշումը մասնակցելու Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին: Մենք հայ մարզիկներին մաղթում ենք հաջող մրցումներ»,- Ուորլիքի խոսքը փոխանցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

ԱՄՆ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ուորլիքի լուսանկարը մարզիկների հետ: Ուորլիքի հետ լուսանկարում է նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Եվրոպական խաղերը Բաքվում կմեկնարկեն հունիսի 12-ին և կտևեն մինչև հունիսի 28-ը:

Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն վեց մարզաձևում․ 4-ը` հունահռոմեական ըմբշամարտում, 6-ը` ազատ ոճի ըմբշամարտում, 6-ը` բռնցքամարտում, 3-ը` ձյուդոյում, 2-ը՝ հրաձգությունում, 3-ը` սամբոյում, 1-ը` թաեքվանդոյում:

ՍիվիլՆեթը զրուցել է Բաքու մեկնող հայ մարզիկներից մի քանիսի հետ.

Մեկնաբանել