Որտեղ մարդու իրավունքները վերջին տեղն են զբաղեցնում. CNN-ը՝ Ադրբեջանի մասին

Ամանպուրը ուշադրություն է գրավում շքեղության և փայլի հետևում առկա իրականությանը: Ամանպուրը ուշադրություն է գրավում շքեղության և փայլի հետևում առկա իրականությանը:

Հունիսի 18-ին Ադրբեջանը, որտեղ կան տասնյակ քաղբանտարկյալներ, նշում է մարդու իրավունքների օրը: Ադրբեջանում հունիսի 12-28-ը անցկացվող խաղերի մեկնարկից առաջ միջազգային առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս դիմել են Բաքվին՝ անհեթեթ մեղադրանքներով դատապարտված լրագրողներին ազատ արձակելու կոչով: Ադրբեջանում մեկնարկած Եվրոպական խաղերի փայլին և դրա հետևում թաքնված իրականությանը հունիսի 16-ի տեսանյութում անդրադարձել է CNN-ի հայտնի լրագրող, հաղորդավար Քրիստիան Ամանպուրը: Նրա կարծիքով՝ Բաքուն պետք է օգտվեր խաղերի ընձեռած հնարավորությունից և եվրոպական արժեքների հանդեպ հարգանք քարոզեր, մինչդեռ նա անում է ճիշտ հակառակը:

«Տեղյակ ենք, որ այս շաբաթ մարզաշխարհն իրենց փայլով շլացրին պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, դրանց նոր տպավորիչ մարզադաշտերն ու շքեղ բացումը»,- սկսում է Ամանպուրը:

«Սակայն պատկերացրե՛ք փայլի հետևում առկա աշխարհը, որտեղ հյուրընկալող երկիր Ադրբեջանը, փոխանակ օգտագործի խաղերը եվրոպական արժեքների հանդեպ հարգանք քարոզելու նպատակով, անում է ճիշտ հակառակը: Այս խաղերում մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը վերջին տեղն են գրավում:

Գրաքննությամբ հայտնի Ադրբեջանը արգելափակում է օտարերկրյա լրագրողների մուտքը երկիր և ազատազրկում բազմաթիվ տեղացի լրագրողների»,- ասում է CNN-ի Քրիստիան Ամանպուրն ու մեջբերում ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի՝ հունիսի 11-ին New York Times-ում լույս տեսած նամակը, որում ասված է.

Ismailova Խադիջա Իսմայլովա

«Ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների խոր ճգնաժամի մեջ է: Իրավիճակը երբեք ավելի վատ չի եղել:

Մինչ վերևներում նստածները շարունակում են կոռուպցիայի միջոցով հարստանալ, հասարակ մարդիկ պայքարում են աշխատանքի, պայքարում են ապրելու, պայքարում են ազատության համար: Եվ մենք պետք է պայքարենք նրանց հետ, նրանց համար»:

Եվրոպական խաղերի և Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունների մասին ավելին՝ այստեղ:

Մեկնաբանել