Ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի

Armen_Hakobyan001Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը: Ոստիկանության կայքի հաղորդմամբ՝ նա այս պաշտնին նշանակվել է հուլիսի 2-ին: Հակոբյնաը 2011 թ. նոյեմբերից զբաղեցրել է Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը: Մինչ այդ աշխատել է պաշտպանության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալի վարչական ապարատի ավագ սպա, այնուհետ հատուկ քննչական ծառայությունում եղել է հատկապես կարևոր գործերի քննիչ: Արմեն Հակոբյանը ծնվել է 1974թ. Երևանում, մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնացած է ունի երկու զավակ:

ՃՈ նախկին պետ Արտակ Հարությունյանը պաշտոնից ազատվել էր հունիսի 29-ին: Ոստիկանությունը նրա ազատման պատճառները չի մեկնաբանել: Օրերս մի շարք զանգավածային լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, ըստ որի՝ Հարությունյանը աշխատանքի է անցնելու Հատուկ քննչական կոմիտեում: