Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատ արձակման գործընթացն սկսվել է

Soghomon-Kocharyan

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանը, ով Իրանի քաղաքացի ադրբեջանցու սպանության համար արդեն ավելի քան 20 տարի ցմահ ազատազրկում է կրում, կարող է ծանր հիվանդության պատճառով ազատ արձակվել։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտնեց «Հետք» էլեկտրոնային կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ սկսվել է բժշկական եզրակացության ուսումնասիրման գործընթաց, և միայն դրանից հետո պարզ կլինի, թե արդյոք ցմահ դատապարտյալը կարող է հիվանդության հիմքով ազատ արձակվել, թե ոչ։

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, նրա մոտ հայտնաբերվել է սրտի իշեմիկ հիվանդություն, որը կառավարության որոշման համաձայն՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն է։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով՝ խնդիրը ցմահ դատապարտյալների դեպքում քաղաքական կամքի բացակայությունն է։

Դիտեք ՍիվիլՆեթի «Ցմահ դատապարտվածի առաջին հույսը» տեսանյութը:

Մեկնաբանել