Սերժ Սարգսյանն ընդունել է Գուրգեն Արսենյանին և նրա կուսակիցներին

Gurgen Arsenyan obeys Serzh SargsyanՀՀ նախագահի նստավայրում հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ՝ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի ղեկավարությամբ:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը 2014թ. հանդես էր գալիս իշխանության քննադատության դիրքերից և հայտարարում, որ «Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետևաբար, չկա նաև փոփոխությունների կարիք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը 2014թ. և 2015թ. սկզբին ևս հանդես էր գալիս իշխանափոխության դիրքերից և քննադատում սահմանադրական փոփոխությունները, Սերժ Սարգսյանի հետ հանդիպեց օգոստոսի 26-ին՝ լռելյայն համաձայնություն տալով Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններին:

Սերժ Սարգսյանը նոր սահմանադրության նախագծի ներկայացումից հետո խորհրդակցություններ է անցկացրել քաղաքական տարբեր մեծ ու փոքր ուժերի հետ: Վերջերս նախաձեռնած խորհրդակցություններին խոշոր քաղաքական ուժերից հրաժարվել են Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը»: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացը համարում է «կեղծ օրակարգ»:

Մեկնաբանել