Սերժ Սարգսյանը ցավակցել է Սաուդյան Արաբիայի թագավորին

150911140445-02-mecca-crane-0911---restricted-super-169 Մեքքայում շրջված վերամբարձ կռունկը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մուսուլմանական զույգ սրբավայրերի՝ Մեքքայի և Մեդինայի պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

Ուրբաթ ցերեկը ուժեղ քամին Մեքքայում տապալել է գլխավոր մզկիթի մոտ գտնվող վերամբարձ կռունկը, ինչի հետևանքով զոհվել է այդ պահին մզկիթում գտնվող 107 ուխտագնաց, վիրավորվել շուրջ 240-ը:

«Այս տխուր առիթով իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, աշխարհի չորս պետություններն են, որոնք հրաժարվում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և միջազգային ասպարեզում վարում են հակահայկական քաղաքականություն:

Մեկնաբանել