Սա լուսանկար չէ, սա պատմություն է

?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????Այս լուսանկարը Ֆեյսբուքում մեկ օր զվարճանքի թեմա էր:

Ինձ՝ լրագրողի համար, լուսանկարները առաջին հերթին պատմություն են:

Այս պատմական լուսանկարը, որ ընդամենը 2-3 օրվա անցյալ ունի, իր մեջ պարունակում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը վերջին յոթ-ութ տարիների համար:

Հայաստանի դիվանագիտությունը ճիշտ այդքան տարիներ ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի կազմակերպի Սերժ Սարգսյանի պետական, պաշտոնական կամ աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ: Այց Միացյալ Նահանգներ նշանակում է ընդունելություն Սպիտակ տանը, մի ցանկություն, որ այդպես էլ իրականություն չի դառնում:

Հետևաբար, ստիպված ես բավարարվել Նյու Յորքում Օբամայի ու տիկնոջ հետ նկարով:

Բայց ի՞նչով է պակաս Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանից, որին Սպիտակ տանը ընդունել են՝ նախ Ջորջ Բուշ ավագը 1991-ի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի առաջին նախագահի առաջին երդմնակալությունից երեք օր անց, ապա Բիլ Քլինթոնը:

Կամ ի՞նչով է պակաս Ռոբերտ Քոչարյանից, որին Սպիտակ տանը ընդունել են երկու անգամ: Երկրորդը, ճիշտ է, չի կարելի համարել այց ԱՄՆ, քանի որ Քոչարյանը Սպիտակ տանը հյուրընկալվեց Քի Վեսթից տունդարձի ճանապարհին՝ 2001-ի ապրիլին:

Ու հիմա, երբ Հայաստանը իր կամքից ու ցանկությունից անկախ հայտնվել է Եվրասիական տնտեսական միություն կոչվող անհասկանալի [Սովետական] միության մեջ, Սերժ Սարգսյանի Սպիտակ տան ճանապարհը ավելի է դժվարանում:

Գոնե լուսանկարը կա, թեկուզ Նյու Յորքում, Միշելի կողքին և նրա ու Բարաքի մեջտեղում:

Մեկնաբանել