Դավիթ Հարությունյանը համարում է, որ իր խոսքը կոնտեքստից դուրս է ներկայացվել

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է, որ «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում» խորագրով քննարկմանը իր հնչեցրած միտքը, թե իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության առաջնորդները և դժվարանում է ասել, թե ինչպիսին կլինեն զարգացումները, կտրված է կոնտեքստից:«Ես ցավում եմ, որ այդպիսի հեղինակավոր ցանցային ռեսուրսը, ինչպիսին է «Սիվիլնեթը», կոնտեքստից կտրելով խոսքը, նմանատիպ սխալ մեկնաբանություն է անում»,Tert.am-ին ասել է Դավիթ Հարությունյանը:

«Իմ խոսքում անգամ ես շարունակում եմ, որ բնականաբար դա տեսանելի է նաև Սերժ Սարգսյանի համար, իսկ մինչ այդ խոսում էի այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում դառնալ վարչապետ: Այսինքն` ես պնդում եմ լրիվ հակառակը՝ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի լիդերներն են դառնում վարչապետ, և նա, դա գիտակցելով, այդ հայտարարությունն է արել»,ասել է Հարությունյանը:

Ստորև՝ տեսանյութ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումից.

Մեկնաբանել