«Չե՛ք անցկացնի»-ն հանրաքվեի արտաքին դիտարկման է հրավիրում

MHM99410 «Չե՛ք անցկացնի»-ի` սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաք Գյումրիում, սեպտեմբերի 25, 2015թ.:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի քվեարկության արտաքին (ընտրատեղամասերից դուրս) դիտարկում է կազմակերպում:

Ինչպես ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, նպատակը ընտրակեղծարարների բազմակի քվեարկությունը փաստագրելն ու կանխելն է:

Քաղաքացիներին, որոնք ցանկանում են մասնակցել արտաքին դիտարկման աշխատանքներին, նախաձեռնությունն առաջարկում է լրացնել հայտ:

Մեկնաբանել