Լավրովը Հայաստան կայցելի

1000339580Նոյեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Երևանում Լավրովին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։

Մեկնաբանել