Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում

arsen julfalakyanՍտամբուլում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Վեհբի Էմրեի և Համիթ Քափլանի անվան միջազգային մրցաշարում 75 կգ քաշային կարգում հանդես եկող հայաստանցի ըմբիշ, 2014թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել: Ջուլֆալակյանը եզրափակչում հաղթել է վրացի Մինդիեյ Ծուլուկիձեին:

Մինչև եզրափակիչ հասնելը Ջուլֆալակյանը երեք անընդմեջ հաղթանակ էր տարել:

Մեկնաբանել