Նախկին սանը Երուսաղեմի հայ հոգևորականներին մեղադրում է մանկապղծության մեջ

Screenshot 2016-03-11 22.35.16Իսրայելի 10-րդ հեռուստաալիքը փետրվարի 26-ին վավերագրական ֆիլմ է ցուցադրել, որում 38-ամյա լիբանանցի մի տղամարդ՝ Հրայր Եզեգելյան անունով, խոսում է Երուսաղեմի հայ հոգևորականների կողմից մանկապղծության մասին:

«Անցյալի դևերը» վերնագրով 15-րոպեանոց ֆիլմում 38-ամյա Հրայրը պատմում է, որ ինքը 11 տարեկանում Լիբանանից եկել է Երուսաղեմ՝ ուսանելու հայկական հոգևոր վարժարանում, և մեկ տարի անց ենթարկվել է առաջին սեռական բռնությանը: Եզեգելյանի խոսքով՝ ինքը չէր կարող պատկերացնել, որ բռնության կենթարկի եկեղեցու ամենաբարձրաստիճան ներկայացուցչի՝ արքեպիսկոպոսի կողմից:

Հրայրը հեռացել է թեմական դպրոցից և ճնշել իր մեջ հիշողությունները, սակայն յոթ տարի առաջ մանկության ծանր տրավման կրկին սկսել է ցավ պատճառել, և Հրայրը որոշել է գտնել իրեն սեռական բռնության ենթարկած հոգևորականներին:

Ֆիլմում նա Բեթղեհեմում այցելում է Սուրբ Ծննդյան տաճար, մոտենում Հայր Խաթին [Ջունդուրյան] և նրան մատնացույց անում՝ հայերենով ասելով, որ բռնաբարել է իրեն:

Ինչպես հայտարարել է գործը վարող փաստաբան Ռոնի Ալոնի-Սդովնիկը, Հրայրն անգամ պոլիգրաֆի հետազոտություն է անցել, և արդյունքն ապացուցել է, որ նրա պատմությունը սուտ չէ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հերքում է Հրայր Եզեգելյանի պնդումներն ու նրան ներկայացնում որպես հրեշ:

Ստորև՝ իսրայելական հեռուստատեսության պատրաստած ֆիլմը:

Մեկնաբանել