4+4+4-ը հավասար չէ 12-ի. ԸՕ նախագծի շուրջ մոտեցումները տարբեր են

Անցյալ շաբաթ Հայ ազգային կոնգրեսը առաջարկեց 4+4+4 ձևաչափով քննարկումներ սկսել իշխանությունների հետ՝ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման համար։ Ձևաչափը ենթադրում է, որ չորս մարդ պետք է ներկայացնի իշխանությունը, չորսը` ընդդիմությունը, մյուս չորսը՝ քաղաքացիական հասարակությունը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նման քննարկումներ սկսելու համար երկու նախապայման է նշում, իսկ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է, որ նման քննարկման առաջարկը խոցելի է։

Մեկնաբանել