Ընտրակեղծիքի համար՝ բանտ. օրինագիծը գնաց ԱԺ

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է միայն քրեական պատասխանատվության ենթարկել ընտրակեղծիք անողներին: Հարցը քննարկվելու է Ազգային ժողովի պետա-իրավական հանձնաժողովում։