Հայացք Քարվաճառից. Արցախը միացնել Հայաստանին

«Ժամանակն է վերջ տալ երկու անկախ պետությունների խաղին»,- ասում է Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: Նա վտանգավոր և անհեթեթ է համարում Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությունը։ Հակամարտության լուծումը Քանանյանը տեսնում է Արցախի՝ Հայաստանի Հանրապետության մաս հռչակելու և  հաջորդ իսկ ռազմական ագրեսիայի պարագայում Ադրբեջանի ռազմաքաղաքական ողնաշարը կոտրելու մեջ։