EgyptAir-ի անհետացած օդանավում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ

MFA New BuildingՆախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Փարիզից Կահիրե, մայիսի 19-ին անհետացել է ռադարներից: Ընկերության տվյալներով՝ օդանավում կար 66 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:

Flightradar24 ծառայության հրապարակած քարտեզում երևում է, որ օդանավը ռադարներից անհետացել է Եգիպտոսի օդային տարածք մտնելուց հետո:

Անձնակազմի հետ կապը ընդհատվել է 11 մ բարձրության վրա գտնվելու ժամանակ:

Ներկայում ընթանում են օդանավի որոնողական աշխատանքներ: