Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

TH_Vardges-GaspariՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարեցնել ակտիվիստ Վրդգես Գասպարիի քրեական հետապնդումը և կարճել թիվ 15804115 քրեական գործով վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով, հաղորդում են «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության մամուլի ծառայությունից:

Այս գործով Վարդգես Գասպարին մեղադրվում էր հանրորեն վտանգավոր արարքների համար, մասնավորապես` 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին և քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու մեջ:

Մեկնաբանել