Էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից կնվազի 2․58 դրամով

electricity-3Սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները օգոստոսի 1-ից կնվազեն 2.58 դրամով (ներառյալ ԱԱՀ)․ համապատասխան որոշումը հունիսի 24-ի նիստին կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Ինչպես տեղեկանում ենք ՀԾԿՀ կայքից, ըստ այդմ՝ բնակչության համար ցերեկային սակագինը կդառնա 46.2 դրամ/կՎտժ՝ գործող 48.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն։ Գիշերային սակագինը կսահմանվի 36.2 դրամ/կՎտժ՝ գործող 38.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն:

Էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար 6․9 դրամով թանկացվել էր 2015թ․ ամռանը՝ առաջացնելով բողոքի մեծ ալիք։

2016թ․ մայիսի 2-ին ՀԾԿՀ-ն հանդես էր եկել գործող սակագները վերանայելու սեփական նախաձեռնությամբ։

Մեկնաբանել