ԼՂ հակամարտությունը կարող է սրվել ցանկացած պահի․ Շտայնմայեր

1395569667Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է սրվել ցանկացած պահի․ այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը Հարավային Կովկաս եռօրյա այցից առաջ, որը մեկնարկում է այսօր՝ հունիսի 29-ին։

«Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ մենք պատասխանատվություն ենք կրում հնարավորինս չեզոքացնել այդ վտանգը»,- ասել է Շտայնմայերը։

Այդ նպատակով ձեռնարկվելիք միջոցառումների շարքում նա նշել է հրադադարի ամրապնդումը, վստահության ստեղծումը և բանակցությունները, որոնք պետք է շուտափույթ վերսկսվեն։

Գերմանիայի արտգործնախարարի տարածաշրջանային այցը սկսվում է Հայաստանից։

Երևանում Շտայնմայերին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Կկայանան նաև Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

Մեկնաբանել