Մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը աջակցում է հայ ժողովրդի խաղաղ հավաքներին

12828560_964222980328508_490014742243569216_oՄարդու իրավունքների Եվրոպական կենտրոնը մշտադիտարկման է ենթարկել հուլիսի 17-ից ի վեր Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ ստացել ենք մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բազմաթիվ նամակներ։

Մենք հաստատում ենք, որ Հայաստանում խաղաղ հավաքների ընթացքում (Խորենացի փողոց, Ազատության հրապարակ, Էրեբունի թաղամաս, Սարի թաղ) արձանագրվել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ։ Արձանագրվել են 300-400 անձանց ապօրինի ձերբակալություններ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են։

Մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը պաշտոնապես աջակցում է հայ ժողովրդի խաղաղ հավաքներին և կոչ է անում եվրոպական կազմակերպություններին պատպանել մարդու իրավունքները Հայաստանում։ Բոլոր ձերբակալված անձինք պետք է ազատ արձակվեն։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը պետք է հաստատվեն։ Հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի։

Մեկնաբանել