ՍիվիլՆեթը պարզել է, թե ֆինանսների նախարարությունը ինչ պայմանագրեր է կնքել և ում հետ:
Քո գրպանից՝ նախարարի բարեկամի գրպանին
Post navigation
Posted in:
ՍիվիլՆեթը պարզել է, թե ֆինանսների նախարարությունը ինչ պայմանագրեր է կնքել և ում հետ:
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն GG ընկերության գրասենյակում խուզարկություն է իրականացրել։ Առգրավվել է 26 համակարգիչ։ Խուզարկության մասին տեղեկությունները հայտնել են փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սերգեյ Հարությունյանը։ Արսեն Բաբայանը, որը ներկա է եղել ընկերության գրասենյակներից մեկում խուզարկությանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ «հետապնդում է իրականացվում, որպեսզի քաղաքական ճնշման ենթարկեն GG ընկերության հիմնադրին, հաշվի առնելով, որ նա հակաիշխանական հայացքներ ունի ու բազմիցս քննադատել է իշխանություննեյին և նաև Սրբազան պայքարի մասնակից է»։ «Իմ տեղեկություններով, երկու-երեք գրասենյակում խուզարկություն է իրականացվել, ես ներկա եմ եղել մի գրասենյակում խուզարկությանը։ Խուզարկության իրավունք չունեին, որովհետև դատարանը նման լիազորություն չէր տվել։ Համակարգիչների առգրավման նպատակն այն էր, որ GG ընկերությունը չկարողանա […]
Այթան Ֆարհադովա, OC Media Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման ֆոնին: Զորավարժությունները տեղի են ունեցել չորեքշաբթի Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա նախորդ օրը հայտարարել էր, որ երկու երկրները «մարտավարական զորավարժություններ» կանցկացնեն՝ «ռազմավարական օբյեկտները և կապի գծերը հնարավոր դիվերսիաներից պաշտպանելու համար»։ Իրանն ու Ադրբեջանը երկար ժամանակ լարված հարաբերություններ են ունեցել։ Իրանը դեմ է արտահայտվել Իսրայելի հետ Ադրբեջանի կապերին, մինչդեռ Ադրբեջանը բազմիցս մեղադրել է Իրանին Ադրբեջանում շիա ծայրահեղականներին աջակցելու մեջ: Այնուամենայնիվ, երկու երկրները, ըստ երևույթին, թուլացնում են դիվանագիտական հարաբերություններում առկա լարվածությունը․ երկու երկրներն անցյալ տարի պայմանավորվածություն ձեռք բերեցին զարգացնել ռազմական գործընկերությունը և իրականացնել երկար […]
Էրջիո Ռեստելլի Իրանը ծվարած է Պարսից ծոցում։ Աշխարհագրական դիրքը նրան կարևոր տարանցիկ դեր է հաղորդում և հնարավորություն տալիս երկկողմ առևտրի նավահանգստի համար: Չաբահարը, որը Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում է, խորջրյա նավահանգիստ է։ Այն Իրանի միակ նավահանգիստն է, որն ուղղակիորեն կապված է օվկիանոսին: Հենց այս նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի ու Իրանի միջև վերջերս տասնամյա երկկողմ համաձայնագիր ստորագրվեց: Այս պայմանագիրը ոչ միայն կարևոր իրադարձություն է երկկողմ հարաբերություններում, այլև կարևոր քայլ տարածաշրջանի տնտեսական ինտեգրման և հաղորդակցությունների համար, ինչը ճանապարհ է հարթում համաշխարհային առևտրի և ներդրումների աճի համար: Նավահանգիստը ռազմավարական նշանակություն ունի՝ Հնդկաստանին Աֆղանստան և Կենտրոնական Ասիա մուտք ապահովելու առումով: Հնդկաստանի և Իրանի միջև […]
#CivilNetCheck ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը հունիսի 14-ին նյութ էր հրապարակել՝ նշելով, որ Քննչական կոմիտեն խեղաթյուրել է՝ հայտարարելով, որ ոստիկանությունը հունիսի 12-ին հատուկ միջոցներ կիրառելուց առաջ նախազգուշացրել է։ Քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնցում երևում է լարված իրավիճակ և լսվում է ոստիկանության ներկայացուցչի նախազգուշացնող հայտարարությունը, որ կկիրառեն ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։ Մենք գրել էինք, որ իրավապահ մարմինը ակնհայտորեն խառնել է ժամանակագրությունը․ ոստիկանությունը 19:30-ից բարձրախոսով նախազգուշացում չի կատարել, իսկ ՔԿ-ի պաշտոնական տեսանյութում տեղ գտած նախազգուշական հայտարարությունը եղել է ավելի վաղ՝ 17:33-ին։ #CivilNetCheck-ը նման եզրակացության հանգել էր՝ ուսումնասիրելով մի քանի լրատվամիջոցների ուղիղ եթերներ, համեմատելով տարբեր տեսանյութեր, ինչպես նաև խոսելով տեղում գտնված մի […]
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանն անդրադառնում է երեք թեմայի՝ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներին ու բռնություններին, էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատական գործին և Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջներին։
Սիրանուշ Ադամյան Մայիսի կեսերից սկսած՝ Հայաստանում որոշ դեսպանատներ մերժում են արցախցիների՝ վիզա ստանալու դիմումները՝ պատճառաբանելով, որ նրանք քաղաքացիություն չունեն։ Մերժումներ են եղել Գերմանիայի, Չեխիայի, Լեհաստանի դեսպանատներից։ Դեսպանատների մերժումները հակասում են Փախստականների կարգավիճակի մասին միջազգային կոնվենցիային։ Արցախի քաղաքացիների անձնագրերը, որոնք տրվել են Հայաստանի Հանրապետության կողմից, կրում են «070» կոդը։ «Փաստաթղթերը նույնիսկ չեն ընդունում, որ մերժեն, անցած երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ դիմել ենք ու ստացել նույն պատասխանը։ Առանց որևէ պատճառաբանման՝ ասում են՝ ստացեք Հայաստանի քաղաքացիություն»,- ասում է արցախցի Ալյոնան, որի մայրն ու քույրը մերժում են ստացել Լեհաստանի դեսպանատանը։ Սոցցանցերով որոշ արցախցիներ բարձրաձայնում են խնդիրը՝ նշելով, որ օրինակ՝ Գերմանիայի, Չեխիայի, Լեհաստանի դեսպանատները […]
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չի արձանագրել, նշված է առաքելության X-ի էջում: «Հայաստանում ԵՄ առաքելությունն ամենօրյա պարեկությունը է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Առաքելության դիտորդները որևէ արտասովոր շարժ կամ միջադեպ չեն արձանագրել»,- ասված է գրառման մեջ։ Վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։ 2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների […]
Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ ու հանրային գործիչներ հունիսի 14-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ոստիկանների գործողությունները հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում։ «Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից»,- նշված է հայտարարության մեջ։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել հավաքի ընթացքում մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ և բռնությունների գործադրման դեպքերով։ Բացի այդ, ՀՀ ներքին գործերի նախարարությանը հորդորում […]