Գյումրի. Գազելներով՝ ընտրատեղամաս

Գյումրիի 34/13 ընտրական տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Գևորգ Լոռեցյանը ֆիքսել է, որ Գազել միկրոավտոբուսներով մարդիկ են բերվել ընտրական տեղամաս: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Եղոյանը չի բացառում, որ նման դեպք է եղել։ Միևնույն ժամանակ՝ հանձնաժողովի նախագահը հայտնում է, որ ընտրությունները հանգիստ են ընթանում:

Մեկնաբանել