Սուրիկ Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստին հաստատեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ Սուրիկ Խաչատրյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն։

Կառավարության մեկ այլ որոշմամբ Սյունիքի նոր մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը։

Սուրիկ Խաչատրյանը և նրա մերձավորները ներգրավված են եղել աղմկահարույց մի շարք քրեական պատմություններում, այդ թվում՝ սպանություններին առնչվող գործերում։

2013թ․ հունիսին իր տան դիմաց հնչած կրակոցներից հետո Սուրիկ Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն մեկ անգամ արդեն ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից:

2014թ․ սեպտեմբերի 25-ին, սակայն, Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին հանձնվել էր նրան։

Մեկնաբանել