Շարմազանովը չի հստակեցնում՝ արդյոք վարչապետը դիմել է ՀՀԿ անդամակցության համար

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի հստակեցնում՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է ՀՀԿ անդամակցության համար։

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, պատասխանելով լրագրողի հարցին, որ մամուլում գրել էին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Կարապետյանը կդառնա ՀՀԿ անդամ և կընտրվի կուսակցության փոխնախագահ, Շարմազանովը պատասխանեց․

«Այսօր նման հարց չենք քննարկել։ Պարոն վարչապետի անդամակցության, ոչ էլ մեր որևէ այլ գործընկերոջ անդամակցության հարց չենք քննարկել։ Պարոն վարչապետը պարոն նախագահի հետ, երբ որ ժամանակը գա, կքննարկեն»։

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք մինչ այս պահը Կարապետյանը դիմել է ՀՀԿ-ին անդամակցելու համար, Շարմազանովը պատասխանեց․

«Կարեն Կարապետյանը դիմի, չդիմի, նա ՀՀԿ թիմի առանցքային ներկայացուցիչ է։ Այս թիմի քաղաքական ղեկավարն ու առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ Եվ պարոն Կարեն Կարապետյանը մեր թիմի լիարժեք անդամ է։ Եվ մենք Կարեն Կարապետյանի հետ միասին կիսում ենք կառավարության պատասխանատվությունը»։

Մեկնաբանել