Ինչու են Բորիս Մուրազիին պահել Ստամբուլի օդանավակայանում

Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ, լրագրող Բորիս Մուրազիին երկու օր պահել են Ստամբուլի օդանավակայանում, թույլ չեն տվել մեկնել Դիարբեքիր և արտաքսել են Հայաստան։ Հնարավոր է՝ պատճառը Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսկացության որոշ անդամների հետ ֆեյսբուքյան գրագրությունն է։ Չի բացառվում նաև, որ Թուրքիայի անվտանգության ուժերը կազմակերպության Սինջար անունը ասոցացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ։ Բորիս Մուրազին ՍիվիլՆեթին պատմել է իր հետ տեղի ունեցածի մասին։