Պետք է սկսել իրական բանակցություններ ԼՂ հարցի քաղաքական լուծում գտնելու համար․ ԵԱՀԿ գործող նախագահ

Համբուրգում մեկնարկել է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն հերթական հավաքը, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, նիստից առաջ տված մամուլի ասուլիսին Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը պետք է ամրապնդվի, անհրաժեշտ է սկսել իրական բանակցություններ քաղաքական լուծում գտնելու նպատակով։ Նա լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին։

Նիստի հեռարձակումը՝ ուղիղ։

Մեկնաբանել