Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները․ Նալբանդյան

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։

Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է՝ հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

Համբուրգում 3+2 ձևաչափով հանդիպման հավանականության մասին ավելին՝ այստեղ։

Համբուրգի նիստը ուղիղ՝ այստեղ։

Մեկնաբանել